Վրաստանի խորհրդարանի դիմաց մարտի 7-ին կայացած «Ո՛չ Ռուսաստանին» բողոքի ցույցի ժամանակ 9 ցուցարար է ձերբակալվել։
Կալանքի տակ գտնվող ցուցարարների թվում են՝ Գիգա Մակարաշվիլին, Գիորգի Մժավանաձեն, Նոդար Ռուխաձեն, Զուկա Բերձենիշվիլին, Լեքսո Սամխարաձեն, Բաչի Վալիշվիլին, Վալերի Սամխարաձեն և Սանդրո Սիմոնովը։
Այս քաղաքացիներից բացի բերման են ենթարկվել նաև Նատա Պերաձեն, Գվանցա Պերտիան և Լիկա Լոմիձեն, ովքեր ավելի ուշ ստորագրության հիման վրա ազատ են արձակվել։
Ոստիկանությունը բերման ենթարկվածներին մեղադրում է խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեջ։
Նշենք, որ երեկ՝ մարտի 7-ին, Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց «Ո՛չ Ռուսաստանին» բողոքի ցույցից հետո ցուցարարները շարժվել են կառավարության շենքի կողմ և զուգարանի թուղթ նետել շենքի ուղղությամբ։ Ոստիկանները բերման են ենթարկել մի քանի ցուցարարների, որից հետո ցուցարարները ոստիկանների վրա ալյուր են լցրել։