Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները բերման են ենթարկում խորհրդարանի շենքի մոտ «ռուսական օրենքի» դեմ բողոքի խաղաղ ցույց անցկացնող քաղաքացիներին։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբը:
Պաշտոնական որևէ պարզաբանում այդ մասին չկա, սակայն, որպես կանոն, հավաքի մասնակիցներին ոստիկանություն բերման են ենթարկում մանր խուլիգանության և ոստիկանի պահանջին չենթարկվելու համար։
Ավելի վաղ ՆԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ոստիկանների պահանջներին չենթարկվելու դեպքում հատուկ միջոցներ կկիրառվեն։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը Ռուսթավելիի պողոտայում ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը հայտնի է որպես «ռուսական օրենք»։
Աղմկահարույց օրենքը հավանության է արժանանում բողոքի ցույցերին զուգահեռ