
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 2-ին, ժամը 17:00-ին Թբիլիսիի Ավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում հանրահավաք կանցկացնի՝ հաջակցություն Արցախի և արցախահայության։
«Այսօր յուրաքանչյուրս պետք է պաշտպանենք Արցախը, լինենք Արցախի կողքին։ Հավաքը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության օրը․ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին գործող ԽՍՀՄ օրենքների և միջազգային իրավունքի համաձայն Արցախը հռչակել է իր անկախությունը Խորհրդային Միությունից», — նշված է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Արդեն 9 ամիս Ադրբեջանի կողմից պաշարված Լեռնային Ղարաբաղում հումանիատար աղետ է սկսվել։ Ադրբեջանը արգելափակել է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհով՝ Լաչինի միջանցքով։