Թբիլիսիում՝ Հանրապետության հրապարակում, հաջակցություն լրատվամիջոցների ցույց է ընթանում։
«Դադարեցրեք բռնությունը լրատվամիջոցների նկատմամբ», — պահանջում են ցույցի մասնակիցները։
Հանրապետության հրապարակում տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է։
Հիշեցնենք, երեկ երեկոյան «տիտուշկաները» (դիմակավոր անձինք) ուղիղ եթերում ծեծի են ենթարկվել քննադատական «TV Պիրվելի» հեռուստաընկերության լրագրող Մակա Չիխլաձեին: Ծանր վիրավորում էր ստացել նաև օպերատոր Գիորգի Շեծիրուլին:
Ամբողջ Վրաստանում բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանք»-ը հայտարարեց ԵՄ հետ անդամակցության գործընթացը մինչև 2028 թվականը դադարեցնելու մասին։ Հատուկջոկատայինները ամեն օր ցույցի մասնակիցներին բռնի ուժի և հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրում են։ Խոչընդոտվում է նաև լրատվամիջոցների աշխատանքը։