
Հանգստյան օրերին Վրաստանի բոլոր խոշոր քաղաքներում մի շարք սահմանափակումներ են գործելու:
Ըստ կառավարության նոր կարգավորումների` շաբաթ-կիրակի երկրում
- Փակ են խանութներն ու առևտրի կետերը, բացառություն են մթերայինները, կենցաղային քիմիայի խանութները, դեղատները:
- Արգելված է հանրային տրանսպորտի աշխատանքը:
- Աջարիայում փակ են ռեստորանները:
- Ուժի մեջ է շարունակում մնալ 21:00-05:00 ընթացքում դրսում տեղաշարժի արգելքը:
- Ուժի մեջ է դիմակ կրելը` դրսում ու փակ տարածքներում:
Հիշեցնենք` հանգստյան օրերի կարանտինի ռեժիմի որոշումը կառավարությունը բացատրում է երկրում քաղաքացիների շարժը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությամբ: