
Վրաստանում հունիսի 23-ին կպահպանվի անձրևոտ եղանակը, տեղ-տեղ՝ կայծակով, արևելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման՝ զով և անձրևային եղանակից հետո հունիսի 24-ին Վրաստանի միայն առանձին հատվածներում կդիտվեն տեղումներ, իսկ 25-26-ին սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա +28, +33 աստիճան։
Մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 23-24-ը սպասվում է անձրև, 25-26-ին անամպ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան։