
Վրաստանում հունիսի 24-ի օրվա ավարտից մինչև հունիսի 26-ի օրվա ավարտը սպասվում է անձրև և ամպրոպ: Հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Տեղեկության համաձայն՝ առանձին վայրերում հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։
Գործակալությունը զգուշացնում է, որ սպասվող առատ տեղումները կարող են զգալիորեն բարձրացնել (հատկապես արևմտյան Վրաստան) գետերի ջրի մակարդակը, փոքր գետերում հնարավոր են վարարումներ, իսկ լեռնային շրջաններում` սողանքների ակտիվացում։