
Վրաստանում մինչև հունիսի 13-ը բարձր ջերմաստիճանի ֆոնին կպահպանվի անձրևոտ եղանակը, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման՝ անձրևոտ եղանակը տեղ-տեղ կայծակով կուղեկցվի, արևելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում և բարձրադիր գոտիներում կլինի +26, +31 աստիճան։
Մայրաքաղաք Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան տաքություն։