Վրաստանում օգոստոսի 11-ի օրվա վերջից մինչև օգոստոսի 13-ի առավոտը բարձր ջերմաստիճանի ֆոնին Արևմտյան Վրաստանի շրջանների մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրև, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման՝ Արևմտյան և Արևելյան Վրաստանի հիմնականում արևմտյան շրջաններում տեղ-տեղ հնարավոր է ուժեղ ամպրոպ և կարկուտ։
Գործակալությունը զգուշացնում է՝ սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի հեղեղումների, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ սողանքների առաջացման և ակտիվացման։