
Վրաստանի ողջ տարածքում հանգստյան օրերին առավելապես առանց տեղումների տաք եղանակ է սպասվում:
Երկրի արևմտյան մասում օդերևութաբանները մինչև 35 աստիճան տաքություն են խոստանում: Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը:
Մայիսի 14-ին արևմտյան հատվածում +30, +35 աստիճան է լինելու, արևելքում` +32: Մայիսի 15-ին որոշ շրջաններում հնարավոր են տեղումներ` նաև կարկուտի տեսքով:
Մինչ մայիսի 15-ը Թբիլիսիում առանց տեղումների է լինելու, 15-ին կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կհասնի +30-ի: