Թբիլիսիի սակրեբուլոյում Հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել:
Միջոցառման ժամանակ նաև հայկական մշակութային անկյուն է ներկայացվել: Հայկական անկյունը կազմակերպել է «Վիրահայերի միություն» կազմակերպության հիմնադիր Մարի Առաքելովան: Հայկական մշակութային անկյան մոտ է նաև պարուսույց Լիանա Կաշավանիձեն:
Հայկական մշակութային անկյունից բացի, բացվել են նաև ուկրաինական, ադրբեջանական, ասուրական, եզդիական, հրեական, հունական, լատվիական, օսական, աբխազական, բելառուսական, լեհական, գերմանական մշակութային անկյուններ:
Հարկ է նշել, որ յուրաքանչյուր մշակութային անկյունում նաև ազգային տարազներով ներկայացուցիչներ կան:
Միջոցառմանը ներկա է նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Հիշեցնենք, որ այսօր նշվում է Հանդուրժողականության միջազգային օրը: Օրվա կապակցությամբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին գրել է. «Այսօր ողջ քաղաքակիրթ աշխարհի հետ միասին նշում ենք Հանդուրժողականության միջազգային օրը»: