Վրաստանի պատրիարքարանի հայտարարության համաձայն՝ Ընտանիքի սրբության օրվա կապակցությամբ մայիսի 17-ին տեղի կունենա հանդիսավոր երթ։
«2014 թվականին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ մայիսի 17-ը հռչակվել է որպես ընտանիքի սրբության և ծնողների նկատմամբ հարգանքի օր։
Այդ օրվա կապակցությամբ չորեքշաբթի օրը՝ մայիսի 17-ին, պատրիարքական գահի նստավայր Սենաքի և Չխորոցկու միտրոպոլիտ Շիոն Քաշվեթիի տաճարում կկատարվի դոքսաբանություն, որից հետո տեղի կունենա հանդիսավոր երթ», — նշված է Պատրիարքարանի տարածած տեղեկատվության մեջ։
Պատրիարքարանը կոչ է անում հոգևորականներին և ծխականներին` ընտանիքներով մասնակցել այդ օրը կազմակերպված միջոցառումներին։