2020-ի բյուջեի առաջնահերթությունները ընտրելու համար Մառնեուլիի համայնքապետարանը հանդիպումներ է սկսել բնակչության հետ:
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին Մառնեուլիի շրջանի Աղքյորփի, Չանախչի, Օփրեթ, Խոխմել, Խոժոռնի և Բրդաձոր գյուղերի բնակիչների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի նախագահի տեղակալ Մամուկա Նավերանիան, Մառնեուլիի քաղաքապետարանի «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Բեսիկ Գելենիձեն, Աղքյորփի, Օֆրեթի և Խոժոռնի գյուղերի մեծամասնական պատգամավորներ Արամ Կարապետյանը, Բեսիկ Գուջեջիանին և Արսեն Հախվերդյանը, ինչպես նաև քաղաքային խորհրդի օրենսդիրները:
Հանդիպումների ընթացքում քաղաքացիների հետ քննարկվել են հիմնական խնդիրները և պարզել գերակայությունները, որոնք կիրականացվեն հաջորդ տարվա բյուջեում:
Նշենք, որ այսպիսի հանդիպումներ կանցկացվեն քաղաքապետարանի բոլոր վարչական ստորաբաժանումներում՝ 2019 թվականի սեպտեմբերի 9-ից 26-ը: