Մառնեուլիի շրջանի գյուղերում «Գյուղերի աջակցության ծրագրի» շրջանակներում հանդիպումները մեկնարկել են փետրվարի 16-ին և կշարունակվեն մինչև փետրվարի 26-ը: Հանդիպումներ կանցկացվեն 84 գյուղում:
«Գյուղերի աջակցության ծրագրի» համար 2021 թվականին կենտրոնական բյուջեից հատկացվել է 1 232 000 լարի: Գումարը բաժանվել է գյուղերին` ըստ բնակչության թվաքանակի: Մեկ գյուղի համար նվազագույն գումարը 10 000 լարի է, իսկ առավելագույնը՝ 20 000 լարի:
«Գյուղերի աջակցության ծրագրի» շրջանակում առաջնայինը գյուղի սոցիալ-տնտեսական կարիքներն են: Բնակչության կողմից ընտրված կարող են լինել հետևյալ ծրագրերը. խմելու ջրի խնդիր, մարզադահլիճի բարելավում, մանկապարտեզի բակի կանաչապատում, գյուղի կամրջի նորոգում, գիշերային լուսավորություն, գերեզմանոցի դարպասի և ջրի խնդիր: Գրադարանի և ավտոբուսի կանգառների վերականգնում, հերոսների հուշահամալիրի վերանորոգում, մշակույթի տան գունազարդում, հետիոտնային կամրջի նորոգում և ներքին ճանապարհների սալիկապատում և այլն:
Ստորև` Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղերում կայանալիք հանդիպումների ժամանակացույցը (որոշ գյուղերում արդեն եղել են հանդիպումներ)