
Վրաստանի պետական գյուղատնտեսական լաբորատորիայում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի հանրապետության սննդամթերքի անվտանգության ծառայության, էկոնոմիկայի նախարարության անասնաբուժության վարչության, հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր սպասարկման կենտրոնի ներկայացուցիչների հետ։
Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում Հայաստանի պատվիրակության անդամներն այցելել են Գյուղատնտեսության պետական լաբորատորիա և տեղեկատվություն ստացել նմուշների ստացման, հետազոտությունների և լաբորատոր ախտորոշման հնարավորությունների մասին։
Տեղեկատվության մեջ նշվում է, որ լաբորատորիայի տնօրեն Իրակլի Գյուլեդանը Հայաստանից ժամանած հյուրերին ներկայացրել է լաբորատորիայի գործունեությունը, կառուցվածքը, հետազոտական ուղղությունները և ապագա ծրագրերը։