
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի հետ:
ՊԱԾ-ի տեղեկատվությամբ, կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, զրուցել են Վրաստանի և Հայաստանի միջև անվտանգության ոլորտում համագործակցության հարցերի և առաջիկա ծրագրերի մասին:
Գրիգոլ Լիլուաշվիլին և Ռուբեն Սադոյանը քննարկել են երկու երկրների առջև առկա մարտահրավերները՝ ընդգծելով Վրաստանի և Հայաստանի անվտանգության ծառայությունների միջև համագործակցության կարևորությանը: