
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին: Գործող և նորընտիր նախագահների հանդիպումը տեղի է ունեցել նախագահի Հավլաբարի նստավայրում:
Նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության համաձայն, հանդիպման ընթացքում Գիորգի Մարգվելաշվիլին և Սալոմե Զուրաբիշվիլին զրուցել են իրավասության փոխանցման գործընթացի, երկրի ներքին և արտաքին իրավիճակի մասին:
Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և ապագա գործունեությունում հաջողություն մաղթել:
Իր հերթին Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին՝ իշխանության փոխանցման գործընթացի ժողովրդավարական ընթացքի համար: Հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: