«Հանցավոր աշխարհ»-ի հետ առնչություն ունեցող 7 մարդ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Իմերեթիի մարզում ձերբակալվել է «հանցավոր աշխարհ»-ի հետ առնչություն ունեցող 7 մարդ։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ «գողական աշխարհի» անդամ լինելու մեղադրանքով կալանավորվել է նախկինում դատվածություն ունեցող 1973 թվականին ծնված Լ.Կ.-ն, իսկ «գողական աշխարհի» գործունեությանն աջակցելու մեղադրանքով բերման են ենթարկել 1980 թ. ծնված Ա.Կ.-ին, 1985 թ. ծնված Ս.Ա-ին, 1989 թ. ծնված Բ.Ս.-ին, 1983 թ. ծնված Օ.Դ-ին, 1983 թ. ծնված Օ.Դ-ին և  1986 թ. ծնված Ն.Վ.-ին:

«Հանցագործությունները պատժվում են մինչև 15 տարվա ազատազրկմամբ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։