
Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ համերգների և փառատոնների անցկացման հետ կապված սահմանափակումները հանվում են: Այս մասին հայտնել է կառավարությանը կից գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն:
«Վերոնշյալ միջոցառումների իրականացումը թույլ կտրվի՝ հակամաճարակային կանոնները պահպանելու դեպքում»,- համակարգող խորհրդի նիստից հետո հաղորդել է Ղիբրաձեն։