Այսօր՝ մարտի 24-ին, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված համերգ։ Ելույթ ունեցավ «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ թումանյանական խոսքի ու կոմիտասյան երաժշտության տրամադրություններով:
Համերգին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանից և Հայաստանից այլ պաշտոնյաներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր։
Հատկանշական է, որ գրական գործչին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է երեկ՝ մարտի 23-ին։ Թբիլիսիի Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանում բացվել է «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը։