
Սեպտեմբերի 23-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված համերգ, որին ելույթ կունենա Հայաստանի պարի պետական անսամբլը: Միջոցառումը կազմակերպվել է Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից:
Հիշեցնենք, ՀՀ անկախության օրվա առթիվ Թբիլիսիի խորհրդանիշ հեռուստաաշտարակը կրկին լուսավորվել էր հայկական դրոշի գույներով։ Նախաձեռնության հեղինակը Վրաստանում ՀՀ դեսպանատունն է։