Համընդհանուր գործադուլ Վրաստանում

Հունվարի 15-ին` ժամը 15:00-ից Վրաստանում սկսվում է նախապես հայտարարված համընդհանուր նախազգուշական գործադուլը:

Կազմակերպիչները բողոքի ակցիայի այս ձևով հանրությանը ցույց տալիս, թե ինչ է սպասվում Վրաստանին մեկուսացման պայմաններում։

Տեղեկության համաձայն՝ գործադուլը կտևի երեք ժամ։ Նշենք, որ հունվարի 15-ի համընդհանուր գործադուլին միանալու պատրաստակամություն են հայտնել տարբեր կազմակերպություններ, ընկերություններ, բուհեր, սննդի օբյեկտներ և այլն։

Գործադուլին միանում է նաև PSP դեղատների ցանցը, սակայն ընկերությունը հայտարարում է՝ 5 րոպեով կդադարեն աշխատել, քանի որ ներկայացնում են բժշկական ոլորտը, անհնար է 3 ժամ չսպասարկել հաճախորդներին:

Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի