
2019 թվականի ապրիլի 17-ին, Վիրահայոց թեմի «Հովհանես Թումանյանի տանը» կայացել է թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների ժողով, որին ներկա է եղել նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը:
Ժողովին խոսվել է մի շարք միջոցառումների մասին, այդ թվում Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանի և ապրիլի 24-ի: Վիրահայոց թեմի ղեկավարը Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նաև հայտարարել է Վրաստանում իր առաքելությունն ավարտելու և հոգևոր ծառայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակելու մասին:
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: