
Համավարակի զարգացման դինամիկան վկայում է, որ պիկը Վրաստանի և աշխարհի համար դեռ առջևում է։ Այս մասին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։
Ըստ Ցերցվաձեի՝ դեպքերի թվի կտրուկ աճ է սպասվում․
«Մենք հստակ չգիտենք, թե այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում վարակվել են քովիդով, այժմ՝ վարակվելու դեպքում, ինչպիսի ելք կլինի, արդյոք մահվան դեպքերը կնվազեն: Իսկ պատվաստվածների մոտ արդեն իսկ երաշխավորված է, որ վարակվելու դեպքում մահվան ելք գրեթե չի լինի»: