Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում ասել է, որ «եթե որևէ արտառոց բան տեղի չունենա կորոնավիրուսի կենսաբանության և էվոլյուցիայի մեջ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ամենայն հավանականությամբ, այս տարի համաճարակի ավարտի մասին կհայտարարի»։
Ըստ Գամկղրելիձեի՝ 2020 թվականի սեպտեմբերից հետո առաջին անգամ այսօր Վրաստանում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել։
Գամկղրելիձեի խոսքով՝ ԱՀԿ-ն համավարակն ավարտած չի համարում, սակայն համավարակի սրացման փուլը մոտենում է ավարտին։
Հիշեցնենք՝ ապրիլի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 324 դեպք: