Իտալացի ականավոր տենոր, դիրիժոր Ջուզեպպե Սաբատինին սեպտեմբերի 27-ին Թբիլիսիում կմասնակցի «նաթվրիս խե» (Ցանկության ծառ) բարեգործական հիմնադրամի համերգին։
Սաբատինին Վրաստան է ժամանել այսօր լուսադեմին։ Նրան՝ որպես դիրիժոր, բարեգործական համերգին հրավիրել է Նինո Սուրգուլաձեն։
Մասնակիցների թվում են նաև իտալացի սոպրանո Բարբարա Ֆրիտտոլին, տենոր Կառլոս Վենտրեը, բարիտոն Սիմոնե Պիացոլան, բաս Գեորգի Անգուլաձեն։
Համերգի վայրը՝ Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական թատրոն։ Սկիզբը՝ 22:00-ին։ Տոմսերը կարելի է գնել առցանց՝ biletebi.ge կայքում։