«Համապատասխան հագնվեք, քանի որ մեր եկեղեցում սուրբ Հարության տոնի պատարագի մատուցումը բաց երկնքի տակ է լինելու և կարանտինային կանոնների համաձայն, ստիպված եք լինելու 21:00-ից առավոտյան ժամը 06։00-ն կանգնած մնալ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի պատրիարքարանի հանրության հետ կապերի ծառայության ղեկավար, արքեպիսկոպոս Անդրիա Ջաղմաիձեն:
Վերջինիս խոսքով, պատարագին կմասնակցեն միայն հոգևորականներ, իսկ հավատացյալները կլինեն եկեղեցու բակում:
«Այս անգամ անհարմար կլինի երեխաների հետ մասնակցելը: Խնդրում եմ, տարիքի կամ առողջության տեսանկյունից ռիսկային խմբի մարդիկ, մեր հավատացյալները, զերծ մնան արարողությանը մասնակցելուց:
Ուշադրություն դարձրեք Հիվանդությունների վերահսկման կենտրոնի կողմից արված ցուցումներին, անհրաժեշտ է հաշվի առնել, որ մեր ընտանիքի անդամները հնարավոր է ռիսկային խմբերում լինեն, նրանց խնդրում եմ տանը մնալ»,- հայտարարել է Ջաղմաիձեն: