Իլիայի ​​համալսարանականների երթը. ՖՈՏՈՇԱՐՔ

«Անհնազանդությունը ազատության հիմքն է». այս կարգախոսով Իլիայի պետական ​​համալսարանի ուսանողներն ու դասախոսները բողոքի ցույց են անցկացնում:

Ցույցը մեկնարկել է Իլիայի պետական ​​համալսարանի Ա մասնաշենքից, երթով շարժվել են դեպի Ռուսթավելի պողոտա՝ խորհրդարանի դիմաց։ Նրաց են միացել նաև Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները:

Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի հետ զրույցում ուսանողներից մեկն ասել է՝ իրենց հիմնական պահանջներից է ոչ լեգիտիմ կառավարության հրաժարականը, նոր ընտրությունների անցկացում՝ ժողովրդավարության պայմաններում:

«Մեր պահանջներից մեկն այն է, որ նշանակվեն նոր ընտրություններ, քանի որ մեր ձայնը գողացել, հօգուտ իրեն է օգտագործել «Վրացական երազանք»-ը: Այնուհետև պետք է վերադառնանք եվրոպական ուղի՝ շարունակելու եվրաինտեգրման գործընթացը», — ասել է ցույցի մեկ այլ մասնակից:

Ուսանողներն անընդունելի են համարում վերջին օրերին Թբիլիսիի փողոցներում խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնի ուժը: Նրանց խոսքով, ժողովրդի ցանկությունը մեկն է՝ վերադառնալ եվրաինտեգրման ուղի:

«Պահանջում ենք «Վրացական երազանք»-ի ինքնահռչակ կառավարության հրաժարականը, նոր ընտրություններ: Պահանջում ենք Եվրոպա և եվրոպական կրթություն, ինչի համար էլ այսքան տարի պայքարել են մեր նախնիները, այժմ՝ մենք: Մենք չենք նահանջելու», — ասել է ցույցի մասնակից դասախոսներից մեկը:

Հեղինակ` Էդիկ Քամալյան