«Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժումը այսօրվանից Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում սկսում է պարեկություն անցկացնել:
Շարժման հիմնադիր Դավիթ Քացարավան վանքի շուրջ ստեղծված իրավիճակը տագնապալի է համարում և իշխանություններին կոչ է անում քայլեր ձեռնարկել:
«Տագնապալի էր այն փաստը, երբ սահմանապահները Զատկի օրերին փակել էին եկեղեցի տանող ճանապարհը, երեք օր շարունակ մենք գտնվում էինք տեղեկատվական վակումի մեջ։ Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ մեր հսկողությունը շատ կարևոր կլինի, որպեսզի հանրությանը մշտապես տեղյակ պահենք այն մասին, թե ինչ է կատարվում Դավիթ Գարեջիում»,- հայտարարել է Քացարավան: