ՀակաԼԳԲՏ օրինագիծը խտրականության իրավական հիմքեր է ստեղծում. եվրահանձնակատար

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’ֆլահերթին նամակ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահին և խնդրել խորհրդարանի անդամներին ձեռնպահ մնալ «Ընտանիքի և փոքրամասնությունների պաշտպանության» օրինագծի հաստատումից (հայտնի է որպես հակաԼԳԲՏ օրինագիծ)։

Օ’ֆլահերթին կոչ է արել խորհրդարանի անդամներին երկխոսել ազգային և միջազգային գործընկերների հետ՝ պաշտպանելու նպատակով ԼԳԲՏ անձանց իրավունքները և պայքարելու նրանց դեմ կիրառվող ապատեղեկատվության դեմ: Նա նաև կոչ է արել զերծ մնալ ԼԳԲՏ անձանց դեմ հռետորաբանությունից։

Հանձնակատարն ընդգծել է, որ օրինագիծն իրավական հիմք է ստեղծում ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության համար և դեմ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։

Ավելին, Օ’ֆլահերթին մտահոգություն է հայտնել, որ վրացական հասարակության որոշ հատվածներում, ներառյալ` որոշ քաղաքական գործիչների շրջանում, ԼԳԲՏ անձանց մասին տարածված թյուր կարծիք կա, և որ օրինագիծը շարունակում է խարանել ու խտրականություն դրսևորել ԼԳԲՏ անձանց նկատմամբ՝ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության կողքին դնելով ինցեստը:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նաև ընդգծել է՝ այս օրենքի նախագծի ընդունման ուղղակի առաջարկը ստեղծում է Վրաստանում ԼԳԲՏ անձանց հանդեպ խարանված և թշնամական միջավայր ստեղծելու վտանգ։

ՀակաԼԳԲՏ օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց