
Սեպտեմբերի 4-ին խորհրդարանի լիագումար նիստի 2-րդ ընթերցմամբ 81 կողմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց իշխող «Վրացական երազանք»-ի հոմոֆոբ օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանափակել ԼԳԲՏ անձանց իրավունքները։
«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի փաթեթը փոփոխություններ է նախատեսում գործող 18 օրենքներում։
Քվեարկությանը նախորդել է օրենքների նախագծերի փաթեթի հոդված առ հոդված վերանայումը։ Ընդդիմությունից քննարկմանը մասնակցում էր միայն «Գիրչի» խորհրդարանական քաղաքական խումբը:
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն հայտնեց «Գիրչի»-ին քննարկմանը մասնակցելու համար:
Ընդդիմության մի մասը չի ներկայացել խորհրդարանի լիագումար նիստին։ Նրանք «գործակալների օրենք»-ի ընդունումից հետո բոյկոտել են նիստերը:
Օրինագիծն առաջին ըներցմամբ ընդունվել էր հունիսի 27-ին:
Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Վրաստանի կառավարության նախաձեռնած ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը: