Վրաստանի խորհրդարանը վերջին՝ երրորդ ընթերցմամբ, 84 ձայնով ընդունեց իշխող «Վրացական երազանք»-ի հոմոֆոբ օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանափակել ԼԳԲՏ անձանց իրավունքները։
«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի փաթեթը փոփոխություններ է նախատեսում գործող 18 օրենքներում։
Ընդդիմության մի մասը չի ներկայացել խորհրդարանի լիագումար նիստին։ Նրանք «գործակալների օրենք»-ի ընդունումից հետո բոյկոտել են նիստերը:
Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հունիսի 27-ին, երկրորդ ընթերցմամբ՝ սեպտեմբերի 4-ին:
Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Վրաստանի կառավարության նախաձեռնած ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը: