Հակակոռուպցիոն բյուրոն չեղարկել է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» Վրաստանին (TI) տրված «ընտրական նպատակներ ունեցող» կազմակերպության կարգավիճակը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին։
«Անհրաժեշտ եմ համարում չեղարկել TI-ին և Էկա Գիգաուրիին վերաբերվող որոշումները, որոնց համաձայն կազմակերպությանը և Էկա Գիգաուրիին պարտավորեցրել ենք թափանցիկ դարձնել քաղաքական գործընթացներում կատարվող ծախսերը և դա հայտնի դարձնել հանրությանը», — ասել է Կուպրաշվիլին։
Այս որոշմանը նախորդել էր Իրակլի Կոբախիձեի երեկվա հայտարարությունը՝ Կոբախիձեն կարծում է, որ TI-ը և մյուս կազմակերպությունները պետք է հանվեն հայտարարված «ընտրական նպատակներ ունեցող» կազմակերպությունների կարգավիճակից։
Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 24-ին հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին ասել էր, որ TI-ը, նրա տնօրեն Էկա Գիգաուրին, ինչպես նաև «Ընտրիր Եվրոպան» կազմակերպությունը, նրա տնօրեն Խաթունա Լագազիձեն հայտարարվել էին որպես ընտրական նպատակներ ունեցող սուբյեկտներ։
Ըստ այդմ, երկու կազմակերպություններին և նրանց ղեկավարներին հանձնարարվել էր 5-օրյա ժամկետում Բյուրոյին ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ, ինչպես նաև բացել և ներկայացնել ընտրական նպատակներով օգտագործվող բանկային հաշիվների մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն։