
Հաջորդ ամսից 0,75 տոկոսով կկրճատվի լարիով ստացած վարկերի ամսական վճարը։ Վարկի տոկոսադրույքների նվազեցման մասին որոշումը Ազգային բանկը կայացրել է դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի մարտի 13-ի նիստում։
Վարկերի տոկոսների նվազեցման վերաբերյալ Ազգային բանկի որոշումը բացատրվել է երկրում գրանցված ցածր գնաճով և լարիի կայուն փոխարժեքով։
Նվազեցված տոկոսներն ավտոմատ կերպով արտացոլվում են վճարման ենթակա գումարի մեջ: Պայմանները կփոխվեն բոլոր վարկառուների համար։
Նշենք, որ Վրաստանի բանկերը 51,84 մլրդ լարի են տրամադրել։ Տրված վարկերի գրեթե 55 տոկոսը լարիով է, իսկ մնացած 45 տոկոսը՝ այլ արժույթով։