
Փետրվարի 4-ին՝ ժամը 11:00-ին, խորհրդարանի ետնամասում հաջակցություն «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների կալանավորված հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի ցույց կանցկացվի:
Ցույցի կազմակերպիչները նշում են՝ պահանջն անփոփոխ է. ազատ արձակել Ամաղլոբելիին: Կազմակերպիչների խոսքով, մինչ խորհրդարանի լիագումար նիստի մեկնարկը կբողոքեն նաև «Վրացական երազանք»-ի հայտարարած ռեպրեսիվ օրենսդրական փոփոխությունների դեմ։
Լրատվամիջոցների ազատության կոալիցիայի (MFC) անդամ 14 երկրների դեսպանությունները հունվարի 30-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ազատ արձակել կալանքի տակ գտնվող Ամաղլոբելիին:
Ամաղլոբելին արդեն 23-րդ օրն է, ինչ հացադուլ է անում՝ հրաժարվելով դադարեցնել այն: Ամաղլոբելիի ընկերներն ու գործընկերները հայտարարել են՝ նա ունի մի շարք խրոնիկական հիվանդություններ:
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի տվյալներով՝ Ամաղլոբելիի կյանքին վտանգ է սպառնում: Ավելի քան 300 լրագրողներ բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ պահանջում են նրան ազատ արձակել։
Ամաղլոբելին մեղադրվում է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։ «Ոստիկանի վրա հարձակվելու» համար նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։