
Վրաստանի ընդդիմադիր Նոր Վրաստան քաղաքական հարթակի առաջնորդ Գիորգի Վաշաձեն կոչ է անում վաղը՝ նոյեմբերի 28֊ի առավոտյան հավաքվել Խորհրդարանի դիմաց և արգելափակել շենքի մուտքերը։
Այս մասին ընդդիմադիր քաղաքական գործիչը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Գրառման վերջում Վաշաձեն օգտագործել է #ერთადგავიმარჯვებთ, թարգմանաբար՝ Միասին կհաղթենք հեյշթեգը։ Սա ընդդիմության այդ պայքարի կարգախոսներից մեկն է։
Հիշեցնենք՝ընդդիմության վերջին մեծ հավաքը ոստիկանությունը ցրեց լուսադեմին` օգտագործելով ջրցան մեքենա։