
Նախագահի թեկնածու Շալվա Նաթելավիլին իր ընտրությունը կատարել է Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասում։ Լեյբորիստական կուսակցության նախագահի թեկնածուն ընտրատեղամաս է գնացել տիկնոջ հետ:
«Ընտրությունս կատարել եմ՝ մեր երեխաների վաղվա օրվա, ապագայի համար, այդ ամենը որոշվում է այսօր: Ժողովրդի աջակցությունը, այն աջակցությունը, որն ինձ հարկավոր է հաղթանակի համար, ես ունեմ, դա փաստ է», — հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին: