
28-ամյա տղամարդ է մահացել Քութայիսիի «Էվեքս» կլինիկայում: Ինն օրվա ընթացքում նա արհեստական շնչառության սարքին միացված է եղել: Հիվանդանոցից արդեն հաստատել են, որ երիտասարդի մահվան պատճառը H1N1-ն է: Նաև ասել են, որ հիվանդը բուժօգնության է դիմել չափազանց ուշացած: Մահացածի հայրը նաև ասել է, որ գրիպից բացի տղան տառապում էր ի ծնե հիվանդությամբ: Նա հիվանդանոց էր գնացել իր ոտքով: