«Հայրենիքի պաշտպանությունը ընտրյալների ճակատագիրն է, որ գերբնական ուժ է տալիս զինորներին` փրկել կողքինի կյանքն ու բարձր պահել երկրի պատիվը»,- այս խոսքերով Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան դիմեց Թբիլիսիի Ազատության հրապարակում զինվորական երդման հանդիսավոր արարողությանը մասնակցող զինվորներին:
«Երկրի նվիրվածության հիմքում եղել և շարունակում է մնալ վրացական ռազմական ոգու հզորությունը: Վրաց ուղղափառ եկեղեցում վրացական ռազմական ոգու վերաբերյալ հնչող աղոթքները ժողովրդի գոհունակության արտացոլումն են: Մեզ առաջին հերթին ուժ է տալիս այն փաստը, որ մենք միշտ աղոթում և հիշում ենք երկրի համար զոհված մարտիկներին: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս օրը մեզ են պարգևել իրենց ազգանվեր ծառայությամբ»:
Իզորիան նաև հորդորել է` մշտապես հոգ տանել երկրի միասնության և անկախության պահպանման համար: