
Նինոծմինդայի շրջանում սկսվել են հանդիպումներ գյուղի աջակցության ծրագրի նախագծերի ընտրության համար: Այս մասին տեղեկանում ենք Նինոծմինդայի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։
Ըստ տեղեկության՝ հանդիպումներին մասնակցել են փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը, ավագանու փոխնախագահ Վաղինակ Արզումանյանը, պատգամավոր Ոսկան Էլոյանը, քաղաքապետարանի ենթակառուցվածքների և իրավաբանական ծառայության պետերը և այլոք։
Այսօր՝ փետրվարի 17-ին, խորհրդակցություն/ժողով է տեղի ունեցել Գանձայի վարչական միավորի գյուղերում՝ Գանձայում և Սաղամոյում։
Խորհրդակցության/հանդիպման ընթացքում ի հայտ են եկել հետևյալ առաջնահերթությունները.
- Գանձա գյուղում կիրականացվի գերեզմանատան պարսպապատում։
- Սաղամո գյուղում կկառուցվի հավաքատեղի։