«Գյուղի աջակցության ծրագիրը» 2019 թվականի հունվարի 1-ից նորացված տեսքով ուժի մեջ է մտել: Ծրագրով ֆինանսավորվող նախագծերի ընտրությունը կատարվում է բնակչության կողմից և ընտրության գործընթացը պետք է ավարտվի մինչև 2019 թվականի մարտի 1-ը:
«Գյուղի աջակցության ծրագրով» մունիցիպալիտետներում 5 հազարից մինչև 10 հազար լարիի արժողությամբ ենթակառուցվածքային նախագծեր է ֆինանսավորվելու:
Ծրագրի համար նախագծերի ընտրությունը կատարվում է անմիջական բնակչության որոշմամբ՝ գյուղերում անցկացվող ժողովների միջոցով: Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող նախագծերը որոշված են և դրանք են՝ խմելու և ոռոգման ջրի, ջրահեռացման համակարգերի կարգավորում, ճանապարհների և կամուրջների բարեկարգում, արտաքին լուսավորություն, դպրոցի հարակից տարածքների, մշակութային կենտրոնների, սպորտային ենթակառուցվածքների, հրապարակների և պուրակների կառուցում/ բարեկարգում:
Մունիցիպալիտետի ներկայացուցիչները պետք է նպաստեն գյուղերում նախագծերի ընտրության և ժողովների անցկացմանը: Երկրի բոլոր մունիցիպալիտետների գյուղերում ժողովները կանցկացվեն մինչև փետրվար ամսվա վերջ: