
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Յուրի Նոզաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Նախարարության հաղորդմամբ, Նոզաձեն ինքնամեկուսացված էր, քանի որ իր ընտանիքի անդամի մոտ էլ էր հաստատվել վարակը։
«Անցած ուրբաթ օրն անցկացված նախնական հետազոտության արդյունքները բացասական էին, թեև փոխնախարարը շարունակում էր մնալ ինքնամեկուսացված»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին երեկ հայտարարել էր, որ Յուրի Նոզաձեն ձեռնպահ է մնացել հանրային բոլոր հանդիպումներից, ժողովներից և ճեպազրույցներից: