Նոյեմբերի 14-ին, ժամը 14:00-ին «Ֆրեյա միության» նախաձեռնությամբ կանցկացնի վեբինար՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցման կանոններն ու պայմանները» թեմայով:
Վեբինարին կքննարկվեն հետևյալ թեմաները.
- պետական նախագծի շրջանակներում իրավունքի գրանցման կանոնները,
- գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր,
- գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման կանոններն ու ժամկետները,
- գրանցող մարմնի գործունեությունը,
- գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցման գործում կանանց ներգրավվածության կարևորությունը:
Հանդիպումը կազմակերպվում է «Ֆրեյա միության» կողմից՝ PIN միջազգային հասարակական կազմակերպության և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ՝ «Քաղաքացիական հասարակության դերակատարները որպես փոփոխության նախաձեռնողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում։
Վեբինարը կվարի Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում սեփականության գրանցման ոլորտում երկար տարիների փորձ ունեցող իրավաբան Մարիամ Մդիվանին:
Վեբինարը նախատեսված է Վրաստանում 18 տարեկանից բարձր տարիքի կանանց համար։ Առաջնահերթությունը կտրվի էթնիկ փոքրամասնությունների անդամներին և այն շրջանների բնակիչներին, որտեղ կանանց ունեցվածքի գրանցման մակարդակը նվազագույն է (Դմանիսի, Բոլնիսի, Մառնեուլի, Խուլո, Լենտեխի, Շուախևի, Ծալկա, Մեստիա, Գուրջաանի և Կվարելի):
Աշխատանքային լեզուն վրացերեն է (կապահովվի հայերեն և ադրբեջաներեն թարգմանություն)
Մասնակցության համար լրացրեք հայտը՝ https://bit.ly/3kjxHwt