
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ համեմատաբար փոքր հողատարածքներ վարձակալած և այդ հողը գնելու ցանկություն ունեցող ֆերմերներին կտրամադրվեն որոշակի արտոնություններ և վերջիններս կկարողանան դա գնել 25% զեղչով:
Որոշումը վերաբերում է առնվազն 2000 վարձակալների:
Պետական գույքի ազգային գործակալություն մինչ այժմ վարձակալներից ստացվել է 439 դիմում և նոր կարգով համապատասխան առաջարկներ կարվեն:
Այս որոշման նպատակն է բարձրացնել գյուղատնտեսական նշանակության հողերի հասանելիությունը, ինչը կնպաստի տնտեսության զարգացմանը և զբաղվածությանը: