«Ալիք Մեդիա Վրաստան»-ի լրագրողներն այցելել են Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղ, որտեղ մի քանի ընտրատեղամաս է գործում: Տեղի բնակիչների ու դիտորդների գնահատմամբ` 10-րդ ընտրատեղամասում երիտասարդների մասնակցությունը ցածր էր, իսկ մեծահասակներինը՝ շատ բարձր:
Ինչ վերաբերում է այլ խախտումներին, եղել է լեզվակռիվ դիտորդների ու հանձնաժողովի անդամների միջև: Տեղում ընտրողները խմբերով փորձել են մտնել ընտրատեղամաս, սակայն մեզ հետ զրույցում ականատեսները դա պատճառաբանում են քաղաքացիների «տեխնոլոգիաներից անտեղյակությամբ»:
9-րդ ընտրատեղամասում գյուղապետը գրանցված է եղել որպես «անկախ» կազմակերպության դիտորդ: Վիճաբանությունից հետո նա լքել է տարածքն ու այլևս չի վերադարձել:
Ժամը 5-ի դրությամբ Շահումյանի 9-րդ ընտրատեղամասում քվեարկել է 306 ընտրող` ընդհանուր 785-ից, իսկ 10-րդ ընտրատեղամասում ժամը հինգի դրությամբ քվեարկել է 690 ընտրող` 2107-ից: