Շուրջ 30 պրոֆեսիոնալ և սիրողական վարորդներ դեկտեմբերի 11-ին մասնակցեցին «Legal racing» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված թվով 4-րդ «GYMKHANA» մրցավազքին: Ռուսթավի և Փոթի քաղաքներում ճանաչում ձեռք բերած մրցավազքը այս անգամ տեղի ունեցավ Թբիլիսիի Վարդերի հրապարակում: Մրցույթը ընթանում էր 4 անվանակարգում՝ Դրիֆտ, պրոֆեսիոնալներ, դիմացի քարշակ և ետեւի քարշակ անիվներով ավտոմեքենաների համար:
Միջոցառման կազմակերպիչ Դավիթ Մեթեթաշվիլին շնորհակալություն հայտնեց
Թբիլիսիի քաղաքապետարանին, ճանապարհային ոստիկանությանը, «Red bull»-ին և «Ժպտա և զիջիր ճանապարհը» շարժմանը ցուցաբերած աջակցության համար և պատմեց մրցավազքի կանոնների մասին.
«Մրցույթում կարևորը ճանապարահատվածն անցելու ժամանակն է: Ինչ վերաբերում է Դրիֆտ անվանակարգին՝ այստեղ վարորդից պահանջվում է կառավարել սահող ավտոմեքենան»:
Դրիֆտ անվանակարգում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Գիորգի Աբուլաձեն: Պրոֆեսիոնալների շարքում լավագույն ժամանակը գրանցել է Գիորգի Խատիաշվիլին: