GYLA-ի տագնապալի զեկույցը

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) տագնապալի զեկույց է հրապարակել։ Ըստ հաղորդագրության՝ շուրջ 50 քրեական գործերում բացահայտվել են էական խնդիրներ, այդ թվում՝ գործերի արհեստական ձգձգումը, ոչ պատշաճ վերաբերմունքը կալանավորների նկատմամբ, Հատուկ քննչական ծառայության անգործությունը և այլն։

Ըստ GYLA-ի՝ դատարաններն արհեստականորեն ձգձգում են գործերի քննությունը՝ ենթադրաբար այն պատճառաբանությամբ, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր նախագահական լիազորությունների շրջանակում չհասցնի ներում շնորհել ձերբակալված ակտիվիստներին։

«Քրեական օրենսդրությամբ կալանավորված մի քանի ցուցարարներ հայտնել են իրենց ձերբակալության, տեղափոխման ընթացքում կամ բաժանմունքներում վատ վերաբերմունքի բազմաթիվ դեպքերի մասին»,-ասվում է զեկույցում։

Ըստ զեկույցի` դատարանին տրամադրված տեղեկատվությունը հաստատում է  այն փաստը, որ խոշտանգումները, ակտիվիստների նկատմամբ անմարդկային նվաստացնող վերաբերմունքը համակարգային է և համատարած։