
Լրագրողական էթիկայի խարտիան (GYLA) միացել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի պահանջին` հետաքննել Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ անպատշաճ վերաբերմունքի փաստը և անհապաղ կասեցնել Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեի պաշտոնական լիազորությունները:
GYLA-ի նախագահ Նոնա Քուրդովանիձեն այցելել է կանանց 5-րդ քրեակատարողական հիմնարկում գտնվող Մզիա Ամաղլոբելիին և մասնակցել նրան անպատշաճ վերաբերմունքի փաստով հարցաքննելու գործընթացին։
GYLA-ի փոխանցմամբ` Մզիա Ամաղլոբելին Հատուկ քննչական ծառայությանը մանրամասն տեղեկություններ է տրամադրել ոստիկանության բակում և բաժանմունքի շենքում իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին։