
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) հայտարարություն է տարածել, ըստ որի` մարդու իրավունքների պաշտպանության օրը տեղի են ունենում իրավունքների զանգվածաբար ոտնահարումներ:
«Այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, մենք բախվում ենք այն իրողությանը, որ զանգվածաբար ոտնահարվում են մարդու իրավունքները։ Ամենօրյա անարդարությունն ու դաժանությունը կարելի է անվանել միայն ահաբեկության ռեժիմ. ռեժիմ, որը խարխլում է ազատության, հավասարության և արժանապատվության հիմքերը»,- գրված է հայտարարության մեջ:
GYLA-ի գնահատմամբ` նման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է՝ ո՛չ ահաբեկությանը։