Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) դիմել է Վերաքննիչ դատարան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ամփոփիչ արձանագրությունը և ընտրությունների արդյունքները չեղարկելու խնդրով։
GYLA-ն դատարանից պահանջում է նաև ժամանակավոր որոշում կայացնել, որով ԿԸՀ նախագահին կարգելվի իրականացնել օրենսդրությամբ նախատեսված բոլոր ընթացակարգերը՝ կապված ընտրությունների ամփոփումից հետո նոր խորհրդարանական կազմի լիազորությունների ծանուցման հետ։ Այդ թվում՝ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանին մասնակցությունը, խորհրդարանի ընտրությունների արդյունքների իրազեկումը և անհրաժեշտ փաստաթղթերի փոխանցումը խորհրդարանի անդամների լիազորությունների ճանաչման ժամանակավոր պարտադիր հանձնաժողովին։
ՀԿ-ն բողոքում լրացուցիչ խնդրում է կասեցնել նախագահի սահմանադրական հայցի վերաբերյալ գործով վարույթը մինչև դատարանի որոշումը, որը վերաբերելու է ընտրությունների արդյունքների հակասահմանադրական ճանաչմանը։
Նոյեմբերի 19-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է երեք կողմերի և մեկ հասարակական կազմակերպության հայցը։ Նրանք բողոքարկել են ԿԸՀ-ի ամփոփիչ արձանագրությունը՝ պահանջել են անվավեր ճանաչել ամփոփիչ արձանագրությունը, չեղյալ համարել ընտրությունների արդյունքները և նշանակել վերընտրություններ։
Ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով Սահմանադրական դատարան երկու հայց է ներկայացվել։ Մեկը նախաձեռնել է Վրաստանի նախագահը, իսկ մյուսը՝ խորհրդարանի 30 պատգամավոր։
Ինչ մեխանիզմներ կան խորհրդարանի նիստը ձախողելու համար. փորձագետներ